Լրահոս
Օրվա լրահոսը

«Կցանկանայինք, որ հունական կապիտալի ներկայացվածությունն ավելի ընդլայնվեր ՀՀ-ում». ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը. Գևորգ Պապոյան

Դեկտեմբեր 17,2024 15:01

Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը։

Քննարկվել են տնտեսության և ներդրումների, առևտրի, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության, առողջապահության, թվայնացման, նոր տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների և գիտության, որակի ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

«Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև միջկառավարական հանձնաժողովի նիստերը դարձել են կարևոր հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռվում քննարկել առկա հիմնախնդիրները և ուղենշել համագործակցության նոր ոլորտներ, մշակել գործուն մեխանիզմներ՝ ուղղված մեր երկրների ներուժի բացահայտմանը: Այս համատեքստում մենք կցանկանայինք, որ հունական կապիտալի ներկայացվածությունն ավելի ընդլայնվեր Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար», – նշել է Գևորգ Պապոյանը:

Նիստի արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031