Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ստորագրությամբ ազատ է արձակվել Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը:
Նա հայտնաբերվել էր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից, երբ նրա կողմից կատարված խարդախության մասին բարձրաձայնել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ «Դոկ» մականվամբ Վարդան Ղուկասյանը՝ իր ուղիղ եթերներից մեկում և հստակ փաստերով նշել էր Արցախյան պատերազմում նահատակված երկու հերոս տղաների ծնողի նկատմամբ Ա. Նահապետյանի կողմից խարդախությամբ խոշոր չափի գումար վերցնելու մեջ:
Վ. Ղուկասյանի ուղիղ եթերից հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի և Մանվել Թամրազյանի գլխավորությամբ հայտնաբերվում է Ա. Նահապետյանը և տեղափոխվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Շենգավիթի քննչական բաժին ներկայացնելուց հետո Շենգավիթի ոստիկանները պարզում են նաև, որ նրա նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնված եղել և Վաղարշապատի ոստիկանները նրան որոնելիս են եղել, քանի որ այնտեղ էլ նա կասկածվում է մի քաղաքացուց խաբեությամբ 50 հազար դոլար վերցնելու մեջ:
Կարդացեք նաև
Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել էր 12 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն ոչ միայն չէր տեղադրվել շիրմաքարերը, այլև տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էր գումարը վերադարձնել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք ինչպես նաև Ա․ Նահապետյանը ներկայացվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: