«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը բացարձակապես հեռու է իրավական որոշակիությունից եւ այն ավելի շատ հայեցակարգ է հիշեցնում, նպատակադրումներ։ Ավելի շատ ծրագրային փաստաթուղթ է, քան օրենք, որովհետեւ չի ներառում երաշխիքներ, գործիքակազմեր, եւ հստակ պատասխանատվությունների ու լիազորությունների սահման գրեթե չկա»,- Ազգային ժողովում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ ներառական հասարակության տարրական սահմանումների շրջանակում բնական պետք է լիներ նախ եւ առաջ ունենալ ռազմավարություն, նպատակադրումներ, որից կբխեցվեր օրենքի նախագիծը։ «Դուք նախընտրել եք հակառակ կողմից գալ՝ նախ ունենալ նախագիծ, հետագայում նաեւ ունենալ կամ չունենալ ռազմավարություն կամ հայեցակարգ»,- ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին դիմեց Լիլիթ Գալստյանը։
Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ համաձայն է՝ նախագծում հայեցակարգային շատ կարեւոր դրույթներ են ամրագրվում։ «Բայց մյուս կողմից ինքն օրենք է հենց այն իմաստով, որ սահմանում է հասկացությունները եւ տարանջատում է պետական կառավարման եւ ՏԻՄ-երի եւ մյուս դերակատարների գործառույթներն ու լիազորությունները։ Այսինքն՝ դրանով իսկ իրավական որոշակիությունն ապահովում է։ Հայեցակարգ, թե՞ օրենքը, որը պետք է լինի առաջինը, մենք եկանք օրենքին, եւ կարծում եմ՝ շատ ճիշտ ենք արել, որովհետեւ հայեցակարգային հիմնական դրույթներն այսպես թե այնպես կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում կային։ Այսինքն՝ այդ հիմքը կար»,- նշեց Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ