Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Վրաստանի առաջնորդների դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը

Դեկտեմբեր 17,2024 11:37

«Ազատություն». Հունգարիան և Սլովակիան դեկտեմբերի 16-ին արգելափակեցին վրացի պաշտոնյաների դեմ պատժամիցներ սահմանելու Եվրամիության առաջարկած փաթեթը։

Հունգարիայի և Սլովակիայի գործողությունները խոչընդոտում են նաև վրացի պաշտոնյաների դեմ մուտքի արտոնագրի արգելքի և ակտիվների սառեցման գործընթացին։

ԵՄ առաջնորդները ձգտում են պատժել Վրաստանի իշխանություններին այլախոհների նկատմամբ դաժան ճնշումների և ռուսամետ քաղաքականության համար:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը նախքան Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդի երեկվա նիստը հայտարարել էր, որ պատժամիջոցների ցանկն արդեն պատրաստ է։

«Իհարկե, բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Վրաստանում, չեն գնում այն ուղղությամբ, որով պետք է շարժվի ԵՄ թեկնածու երկիրը։ Հետևաբար մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչ հետևանքներ կլինեն վրացական կառավարության համար, որը բռնաճնշումներ է կիրառում ընդդիմության դեմ՝ օգտագործելով տարատեսակ գործիքներ», – ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031