Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի դատարաններում դատավորների բացակայության պատճառով դատարան ստացված գործերով դատական նիստեր չէին նշանակվում տեւական ժամանակ. զեկույց

Դեկտեմբեր 17,2024 11:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՔԱՎ գրասենյակը, որ «Արդարադատությունը բաց աչքերով» զեկույց է պատրաստել, մի շարք հարցումներ է ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության վարչական դատարան, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասություն դատարան, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական և Վերաքննիչ քրեական դատարաններ։

Ստացված տեղեկատվության ուսումնասիրությունը զեկույցը կազմողներին հիմք է տվել եզրակացնելու, որ վիճակագրություն չի վարվում մի շարք հարցերի վերաբերյալ․ մասնավորապես 2018- 2022թթ առաջին ատյանի դատարանների (քաղաքացիական, քրեական, վարչական) դատավորների թվի (յուրաքանչյուր տարվա համար առանձին՝ ըստ դատարանների նստավայրերի), 2018- 2022 թթ քանի՞ կասեցված գործի վարույթ է վերսկսվել (յուրաքանչյուր տարվա համար առանձին՝ ըստ դատավորների և դատարանների նստավայրերի), 2018-2022թթ քանի՞ գործ է քննվել դռնփակ դատական նիստում, այդ ժամանակահատվածում քանի՞ գործի (քաղաքացիական, քրեական, վարչական) վարույթ է կարճվել վաղեմության հիմքով (յուրաքանչյուր տարվա համար առանձին՝ ըստ դատավորների և դատարանների նստավայրերի), քանի՞ վարչական գործ է քննվել գրավոր ընթացակարգով (յուրաքանչյուր տարվա համար առանձին՝ ըստ դատավորների և դատարանների նստավայրերի), քանի՞ դեպքում է դատական տուգանք նշանակվել փորձագետի նկատմամբ, որը անհիմն կերպով հրաժարվել կամ խուսափել է փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշման կատարումից (յուրաքանչյուր տարվա համար առանձին՝ ըստ դատարանների նստավայրերի) եւ այլն:

 

«Մշտադիտարկումը ցույց է տվել, որ Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում, Վարչական դատարանի Գորիսի նստավայրում դատավորների բացակայության պատճառով դատարան ստացված գործերով դատական նիստեր չէին նշանակվում տեւական ժամանակ։ Նման դեպքերը մարտահրավեր են ինչպես մշտադիտարկման իրականացման, այլ, որ առավել կարևոր է, բուն արդարադատության իրավունքի երաշխավորման տեսակետից» ,-նշվում է զեկույցում։

Ի թիվս այլնի, զեկույցի հեղինակները եզրակացնում են, որ ՀՀ-ում դատական գործերի քննության երկար տեւողության պատճառները տարբեր են ՝ դատարանի գերծանրաբեռնվածությունը, դատավորների և դատարանների աշխատակազմի անբավարար թիվը, դատավորների տեղափոխությունները, դատարանների անգործությունը, դատական սխալները, որոնց հետևանքով գործերը վերաքննության արդյունքում որպես կանոն հետ են ուղարկվում առաջին ատյանի դատարան՝ կրկին քննության, կրկնվող իրավական սխալները, որոնք հանգեցնում են վճիռների բեկանմանը, եւ այլն:

Զեկույցում մի շարք թվային տվյալներ կան, օրինակ, նշվում է, որ 2018 թ. համեմատությամբ՝ 2022 թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտված գործերի թիվն աճել է 604-ով կամ 56,76%-ով։

Պարզվում է նաեւ, որ 2018 թ. համեմատությամբ՝ 2022 թ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ստացված եւ փոխանցված գործերի թիվն աճել է 44536-ով կամ 84,19%-ով։ 2018-2022թթ․ընթացքում միայն 2020 թվականին է գրանցվել ստացված և փոխանցված գործերի թվի նվազում 2,50%-ով։ 2018 թ. համեմատությամբ՝ 2022 թ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում ավարտված գործերի թիվն աճելը 30813-ով կամ 138,85%-ով:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031