Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ն առաջարկություն է արել՝ գործը լուծել հաշտությամբ. գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը կառավարությունից ներողություն է ակնկալում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 17,2024 10:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մանվել Գրիգորյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Դա այն եզակի գործերից էր, որ ՄԻԵԴ-ը 3 անգամ միջանկյալ միջոց կիրառեց` արձանագրելով որոշակի խախտումներ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նշենք, որ Գրիգորյանի ընտանիքը չի համաձայնել մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ` պահանջել են արդարացնել գեներալ Մանվելին: Փաստաբանը նշեց, որ ՄԻԵԴ-ն առաջարկություն է արել կողմերին՝ գործը լուծել հաշտությամբ. «Եթե հրապարակային կերպով կառավարությունը ներողություն խնդրի Մանվել Գրիգորյանի հարազատներից` առերեւույթ կատարած ապօրինությունների համար` նախաքննության փուլում, դատաքննության փուլում, ապա հարազատները պատրաստ են հրաժարվել բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցումից։ Այս պահի դրությամբ կառավարությունը մոտավորապես այս կարգի դիրքորոշում էր հայտնել, որ իրենք չունեն առաջարկություն, բայց նման դեպքում 1-1,5 տարում Եվրոպական դատարանն իր համապատասխան գնահատականը կտա»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031