Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա:
Երևանի թիվ 161 մսուր-մանկապարտեզն էլ հիմնանորոգումից հետո վերաբացվել է 10 խմբասենյակի հնարավորությամբ: Ներկայում մանկապարտեզ է հաճախում շուրջ 200 երեխա:
Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ մանկապարտեզներում իրականացվել են սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետ միջոցառումներ: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Կարևոր այս նախագիծը կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի՝ ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Երևան համայնքի բյուջեի միջոցներով:
Երևանի քաղաքապետարան