Սպուտնիկ Արմենիա. Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը: Մուտքի մոտ, որտեղից դուրս էր գալիս Կիրիլովը, պայթել է էլեկտրական սկուտերի վրա տեղադրված ինքնաշեն սարքը։
Հարուցվել է քրեական գործ։
Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 200 գրամ տրոտիլ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ ծառայություններից։
Կարդացեք նաև
Դեպքի վայրում աշխատում են քննիչներ, քրեագետներ և օպերատիվ ծառայություններ։