Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Այն, որ ուղեվարձի թանկացումը փաստ է, և այն լուրջ հարված է լինելու, փաստեց նույնիսկ ԿԲ նախագահը. «Փաստ»

Դեկտեմբեր 17,2024 09:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առաջինն, ինչ նոր տարվա հենց առաջին օրից իրենց գրպանի ու մաշկի վրա զգալու են երևանցիներն ու Երևան եկած հայրենակիցները, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումն է: Ճիշտ է, փաշինյանական իշխանությունները փորձում են իրենց խմբին բնորոշ մանիպուլյացիաներով համոզել, թե երթևեկության ամսական, տարեկան փաթեթներ ձեռք բերելու դեպքում թանկացումը 300 դրամ չի կազմում, այլ ավելի քիչ, բայց իրականությունն այն է, որ հունվարի 1-ից ուղեվարձը մայրաքաղաքում թանկանալու է: Սա, բնականաբար, հարվածելու է հարյուր հազարավոր մարդկանց գրպաններին: Դե, բոլորը հո նախկինում նույնիսկ տրանսպորտի 100 դրամը մեծ գումար համարած, իսկ հիմա տրանսպորտի գոյության մասին մոռացած քպական իշխանության պաշտոնյա չեն…

Ի դեպ, այն, որ ուղեվարձի թանկացումը փաստ է, և այն լուրջ հարված է լինելու, փաստեց նույնիսկ ԿԲ նախագահը՝ հայտարարելով, որ տրանսպորտի գների փոփոխության արդյունքում եկող տարվա ընթացքում գնաճը կարող է մինչև 0,5 տոկոս կազմել: Թող այս թիվը ոչ մեկին չապակողմնորոշի, քանի որ ԿԲ նախագահի նշած գնաճային այդ ցուցանիշը չափից դուրս բարձր է, ու դա՝ միայն տրանսպորտի ուղեվարձի առնչությամբ:

Հա, բայց միայն դա չէ: «Ապագա կա»ն գալիս է թանկացումներին և աղքատությանը թևանցուկ, գալիս է այնպիսի հուժկու թափով, որ, վախենանք, մարդկանց տներ մտնի՝ առանց դռները թակելու, ուղղակի աքացիով բացելով: Տեսեք, 2025 թվականին գույքահարկը ևս մեկ աստիճանով կբարձրանա, այսինքն՝ գրեթե կկրկնապատկվի, իսկ երեք տարի առաջվա համեմատ՝ կեռապատկվի: Հաջորդ տարի էլ (2026), եթե մինչ այդ զանազան հարկերից ու տուգանքներից հետո դեռ ոտքի վրա լինենք, գույքահարկը կհասնի սահմանված մաքսիմումին: Այս հարվածն առավել ցավոտ կզգան մեր այն հայրենակիցները, ովքեր, օրինակ՝ Երևանի «թանկանոց» հատվածներում տատիկ-պապիկից ժառանգություն մնացած բնակարան ունեն, կամ ԽՍՀՄ-ի օրոք են ստացել տունը, կամ այն ձեռք են բերել այն «հին, բարի» էժան թվերին: Նրանք հարկադրված կլինեն այդ բնակարանի համար աստղաբաշխական հարկեր մուծել:

Շարունակենք. եկող տարվա հունվարի 1-ից, եթե հարկ վճարողը սահմանված ժամկետից վճարումն ուշացնի, ապա ոչ թե 0,04 տոկոսի չափով տույժ կվճարի, այլ՝ 0,075:

Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը 2025 թիվը «ներքին կարգով» հռչակել են հարկային տեռորի տարի: Տեսեք. «Հարկային օրենսգրքում» առաջին ընթերցմամբ կատարված փոփոխությունների համաձայն, նախատեսվում է 2025 թ. հուլիսի 1-ից առանձին մասնագիտություններով աշխատանքի կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից (շրջհարկից) տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։ Դրանից հատկապես տուժելու են փոքր ու միջին բիզնեսը, այդ թվում՝ մասնագիտացված շինարարական գործունեությունը, իրավաբանական (փաստաբանական) և հաշվապահական գործունեությունը, մենեջմենթի հարցերով խորհրդատվական ծառայությունները, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և այլն: Կարճ ասած՝ շուրջ 13000 տնտեսվարողի հարկային բեռը բազմակի անգամ ավելանալու է, ներկայիս 5 տոկոսից բարձրանալու է, հասնի 31,67 տոկոսի: Սա, եթե չհանգեցնի «սոցիալական բունտի», բերելու է նշված ոլորտների ծառայությունների կտրուկ թանկացման: Կամ էլ՝ նշված ոլորտներում շատերը ձգտելու են դեպի ստվեր:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031