Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզային շանտաժի արդյունավետությունը

Դեկտեմբեր 17,2024 10:00

«Եթե դու ինձ այս խաղալիքը չտաս, ես դաստիարակ ընկեր Վարդուշին կասեմ, որ դու քիթդ էիր քչփորում»: Մանկապարտեզային տարիքի համար այդ՝ միանգամայն բնական համարվող շանտաժը դարձել է որոշակի ուղղվածության լրագրության եւ այսօր ՔՊ կոչվող իշխող խմբակի հիմնական զբաղմունքը: Մինչեւ 2018 թվականը հենց դա՛ էր սոցցանցային «ընդդիմադիր» գործունեության առանցքը: Ես էլ եմ այդպիսի «սպառնալիքներ» ստացել՝ եթե դու այսպես գրես, ես կասեմ կամ կգրեմ, որ դու այսինչի մարդն ես:

Ասել, որ նման շանտաժը որեւէ ազդեցություն չունի, իհարկե, սխալ կլինի: Մարդկանց մեջ խորը նստած է «վարկաբեկված» լինելու, փոքրամասնության մեջ մնալու վախը: Այդպես էր, ի դեպ, 1930-ական թվականների սկզբին գործում գեբելսյան քարոզչությունը, որի ներկայացուցիչ Էլիզաբեթ Նոյել-Նոյմանը հետագայում դա անվանեց «լռության պարույր»:

Իշխանության գալուց հետո ՔՊ-ն սկսեց նույն մեթոդը լայնորեն կիրառել թե՛ ընդդիմախոսներին լռեցնելու, եւ թե՛ սեփական շարքերում «կարգուկանոն հաստատելու» նպատակով: Մասնավորապես, 2018 թվականին հեղափոխական գաղափարներին անկեղծ հավատացած մարդիկ դարձան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, զբաղեցրին որոշակի պաշտոններ: Հետագայում շատերը, բնականաբար, հիասթափվեցին, եւ ոչ միայն պատերազմում պարտվելու պատճառով: Բայց նրանցից շատ քչերին հաջողվեց դուրս գալ իշխող խմբակից. միայն նրանց, ում դեմ շանտաժն արդյունավետ չէր՝ այդ մարդիկ ինքնաբավ են եւ թաքցնելու բան չունեն: Հիմնական մասը մնաց խմբակի մեջ՝ իհարկե, գտնելով դրա համար գեղեցիկ «հիմնավորումներ»:

Քանի որ հիմա Փաշինյանի ձեռքում է ե՛ւ «հասարակական կարծիքը», ե՛ւ իրավապահ համակարգը, կարելի է շանտաժել ոչ միայն «անկողնային կոմպրոմատով», այլեւ քրեական հետապնդմամբ: Աղազարյանը, «պարզվում է», պետական գաղտնիք է հրապարակել, Ասլանյանը, բացառված չէ, կմեղադրվի հօգուտ օտար պետության լրտեսության մեջ:

…«Ով ում մասին ինչ կասի». 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այդ խաղն անձամբ ինձ համար կորցրել է իր հետաքրքրությունը: Կարող եք իրար մասին եւ կամ ձեզ դուր չեկող մարդկանց մասին ամենասարսափելի «կոմպրոմատները» տարածել: Խոսքերը ոչինչ են, փաստերն՝ ամեն ինչ: Արցախը թշնամու ձեռքում է, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ զրկվել են իրենց տներից եւ հողից: Թշնամին զավթել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը: Ավելի մեծ «կոմպրոմատ» Փաշինյանի եւ նրա թիմի դեմ, իմ կարծիքով, գոյություն չունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Որովհետև մեր խորհրդարանը բաղկացած է կուսակցությունների միայն առաջին դեմքերից։ Հայաստան դաշինքը “չխնդրեց” իր պատգամավորներին չվերցնել մանդատը,որ Լևոն Քոչարյանին հասնի?
    Դեռ Աղազարյանը կարողացել է վայր չդնել և ընդդիմանալ,իսկ Քոչարյանի կուսակիցները հլու հնազանդ կատարել են իրենց շեֆի ասածը։
    Մեր խորհրդարանը,նաև հասարակությունը շատ հեռու է դեմոկրատիայից։
    Մենք չունենք քաղաքական գործիչներ,որոնք քաղաքականություն են մտնել,որպեսզի քաղաքականությամբ զբաղվեն։ Մարդիկ գնացել են խորհրդարան զուտ անձնական կարիքները հոգալու համար։

  2. Aha says:

    Արցախը թշնամու ձեռքում է, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ զրկվել են իրենց տներից եւ հողից: Թշնամին զավթել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը: Ավելի մեծ «կոմպրոմատ» Փաշինյանի եւ նրա թիմի դեմ, իմ կարծիքով, գոյություն չունի:

    I understand Mr. Abrahamyan’s point but what constitutes a kompromat is subjective and has a different impact on different target individuals.

    Mr. Abrahamyan’s moral value system makes him consider that the damage brought about to Armenia by this administration is significant enough to act as a quasi-kompromat that can silence those responsible for the damage, whereas for the majority of Armenians (at least 680 000 in Armenia and a few million outside) this is not something to be ashamed of or something to hide and not make public. All of these disasters were known to the public after the 2020 war, the so called kompromat was publicized, but our people were not the least ashamed of it and reaffirmed their trust in this leader in free and transparent elections. Unsurprisingly, the 2021 election was followed by more disasters which we are all aware of.

    Therefore, everything is right and in its just place, our Premier is the fairest thing that has happened to the Armenian people.
    Enjoy!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031