Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը գրում է.
«Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին ներկայացված է 45 կետից մեղադրանք, ինչը սպառնումն է նրան ցմահ բանտարկությամբ։ Վարդանյանը ՀՀ քաղաքացի է եւ ունի մեր երկրի պաշտպանության իրավունքը, ինչն իր հերթին մեր պարտականությունն է ցանկացած ՀՀ քաղաքացու հանդեպ։ Ինչպիսին էլ չլինեն մեր գաղափարական եւ քաղաքական տարաձայնությունները (իսկ Վարդանյանի հետ դրանք տրամագծորեն տարբեր են), ՀԵՎԿ անունից ես մարդկային եւ իրավական աջակցություն եմ հայտնում ու հայցում ՀՀ-ից իր նկատմամբ»։