ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանի ազատման դիմում գրելը կապված չէ այսօրվա իրադարձությունների հետ:
Հիշեցնենք՝ այսօր Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականին թմրանյութի կասկածանքով Աշտարակի ոստիկանության բաժին էին տեղափոխել: Նրա մոտ հայտնաբերել էին մարիխուանա տեսակի խոշոր չափի թմրամիջոց:
Մարզպետը նշել էր, որ միլպետի եւ իր օգնականի հարաբերությունները լարված են: