Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոց պահելու կասկածով ձերբակալված մարզպետի օգնականը թմրանյութերի դեմ պայքարի ջատագով էր

Դեկտեմբեր 16,2024 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արագածոտնի մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանի ձերբակալության լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին Արագածոտնի մարզպետարանից: Մարզպետի խոսնակ Նանե Ավանեսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հաշվի առնելով Մարկոսյանի անմեղության կանխավարկածը, նախաքննության շահը զերծ են մնում նրա ձերբակալության վերաբերյալ որակումներ կամ գնահատական տալուց. «Բայց որպես մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչ՝ հայտնում ենք, որ Արմեն Մարկոսյանին ճանաչում ենք երկար տարիներ որպես օրինապահ քաղաքացի, նաեւ սպորտսմեն: Նա երկար տարիներ ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատել: Մոտ երկու տարի է՝  աշխատում է մարզպետի աշխատակազմում: Թե՛ աշխատանքի վայրում, թե՛ այլ տեղերում նրան միշտ տեսել ենք շատ զգոն ու սթափ: Ավելին ասենք, որ նա առողջ ապրելակերպի ու թմրանյութերի դեմ պայքարի ջատագով է եւ միշտ աչքի է ընկել օրինակելի վարքով: Նրա հետ կապված այսօրվա միջադեպը համարում ենք շատ տարօրինակ ու  հուսով ենք, որ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից ճշմարտությունը կբացահայտվի, արդարությունը կհաղթի»:

Մեր զրուցակցի խոսքով, Մարկոսյանի աշխատավայրում իրավապահները խուզարկություն չեն իրականացրել:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031