ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Նախարարը ողջունել է դեսպանին և վերահաստատել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև համագործակցության ընդլայնման մեր վճռականությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս ջանք չի խնայվի բոլոր ուղղություններով հայ-իրանական ռազմավարական գործընկերության ընդլայնման և խորացման հարցում։
Դեսպանը ևս ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցության լայն օրակարգ կա և մեծ ներուժ՝ ընդլայնելու առկա համագործակցությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Կարդացեք նաև
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ այց կատարել Սյունիքի մարզ` հետևելու ճանապարհաշինական, ինչպես նաև Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն