Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ «Գռզո Պլազա» ՍՊ ընկերության, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին դատական նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչներ, փաստաբաններ Հայկ Հակոբյանը եւ Գորիկ Միրզոյանը՝ պնդելով իրենց դիրքորոշումը, որ դեռ 1995 թվականին Արամի 3 եւ 5 հասցեներում գտնվող պատմա-մշակութային հուշարձան հանդիսացող շենքը սեփականաշնորհելու Երքաղխորհրդի գործկոմի եւ «Աստղիկ 1» կոոպերատիվի միջեւ կնքված անշարժ գույքի սեփականաշնորհման գործընթացը եղել է օրենքով թույլատրելիի սահմաններում եւ միջնորդեցին, որպեսզի դատարանը կիրառի հայցային վաղեմություն:
Հայցվորի ներկայացուցիչ, դատախազ Սոնա Հովսեփյանը առարկեց միջնորդության դեմ՝ ներկայացնելով իր հակափաստարկները՝ դատարանին առաջարկելով մերժել պատասխանողի միջնորդությունը:
Դատարանը կողմերի համաձայնությամբ արձանագրեց, որ նշված ապացույցները համարվում են հետազոտված եւ միջնորդության քննությունը համարվում է ավարտված:
Միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի 2025 թվականի հունվարի 10-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ