Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքների կրթությունը ոչ թե տարբեր տերմինների, այլ ապրելակերպի և արժեքների մասին է». Անահիտ Մանասյան

Դեկտեմբեր 16,2024 18:45

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին:

Միջոցառման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները:

Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում` մարդու իրավունքների կրթության տեսանկյունից:

«Մարդու իրավունքների կրթությունը ոչ թե տարբեր տերմինների, այլ ապրելակերպի և արժեքների մասին է: Դրա մասին գիտելիքները պետք է լինեն համընդհանուր, քանի որ այն ամենը, ինչ գործնականում սահմանում է իրավունքը, վերաբերում է մարդուն, իսկ մարդը բարձրագույն արժեք է, ում արժանապատվությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն», – ասել  է Պաշտպանը:

Հանդիպման ընթացքում երիտասարդները բարձրաձայնել են մի շարք ոլորտային հարցեր, քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերների վերաբերյալ:

Դեկտեմբերի 14-ին և 15-ին անցկացված դասընթացին որպես բանախոս հանդես են եկել միջազգային իրավունքի ոլորտի մասնագետներ և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Մերի Մամիկոնյանը:

Նրանք երիտասարդներին ներկայացրել են փախստականների, կանանց և երեխաների իրավունքները, անդրադարձել խոսքի ազատությանն ու ատելության խոսքին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի մեխանիզմներին, Հայաստանում և աշխարհում օմբուդսմանական հաստատությունների գործունեությանը:

Երկօրյա դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանի միջազգային իրավունքի միության (ՀՄԻՄ) համագործակցությամբ և կրել է «Մարդու իրավունքների միջազգային իրավունք» խորագիրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031