«Հայկական ալիք». Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ և միայն այդ օրվա երեկոյան է լքել երկիրը. հայտարարությունը հրապարակել է ՏԱՍՍ-ը:
Ասադը պնդել է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մի անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։