Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Ձևավորվել է համատեղ արձանագրություն, որը նախատեսվում է ստորագրել վաղը կայանալիք նիստին. Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարարին

Դեկտեմբեր 16,2024 17:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարար՝ Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտինոս Ֆրագկոյանիսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախարարի տեղակալը գոհունակությամբ նշել է, որ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված որոշակի դադարից հետո վաղը՝ դեկտեմբերի 17-ին, Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը։ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ երկու բարեկամ երկրների կառավարությունները քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն են դրսևորում զարգացնելու միջպետական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։

Զրուցակիցներն արձանագրել են, որ առցանց և դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում երկու կողմերի պատվիրակությունների միջև կայացել են աշխատանքային կառուցողական քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորվել է համատեղ արձանագրություն, որը նախատեսվում է ստորագրել վաղը կայանալիք համատեղ նիստի ավարտին, ինչը, վստահաբար, նոր հնարավորություններ կբացի երկու երկրների համապարփակ և բարձր մակարդակի հարաբերություններում՝ միաժամանակ դառնալով տնտեսական կարևոր հարթակ հայ-հունական գործարար կապերի ընդլայնման և ամրապնդման համար։

Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված Հայաստան-Հունաստան ջերմ և վստահելի հարաբերությունների ներկայիս մակարդակից՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը և առկա ներուժն ամբողջապես իրացնելու ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Անդրադարձ է կատարվել նաև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031