Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին. ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբեր 16,2024 17:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և նրա շուրջ զարգացումներին. նշված է ՀՀ ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ:

«Ողջունում ենք Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում։

Մենք հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին՝ իր պատմության համար այս վճռական պահին և աջակցում ենք ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ ամուր հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»,- նշված գրառման մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել