Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ». շինարարությունը 2024թ.-ին չմեկնարկեց. civilnet

Դեկտեմբեր 16,2024 17:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Civilnet. «Աջափնյակի» նոր կայարանի նախագծման մրցույթը հայտարարվել էր դեռ 2020թ.-ի հոկտեմբերին և մեկ տարի անց՝ 2021-ի հոկտեմբերին, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար 1,8 մլրդ դրամի պայմանագիր էր կնքել ռուսական «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ-ի հետ։

Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 10-ին #CivilNetCheck-ին տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը դեռ պետական փորձաքննության փուլում են, և շինարարությունը 2026-ից շուտ չի մեկնարկի։

Քաղաքապետարանից նշել են, որ 2025-ի պետական բյուջեում նախատեսվում է հատկացնել շուրջ 9,6 մլրդ դրամ (մոտ 24 մլն դոլար)՝ ծրագրի «նախապատրաստական աշխատանքների» իրականացման համար։

Ավելի վաղ՝ 2024-ի հուլիսի 1-ին, քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնի էր դարձել, որ ծրագրվում է շինաշխատանքները ավարտել 2032-ին։

Խոստումներ, խոստումներ, խոստումներ

Մետրոյի նոր կայարանների կառուցման խոստումների պատմությունը սկսվում է առնվազն 2007-ից։ Այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարում էր, որ առաջնահերթ կկառուցվեն «Բարեկամություն» կայարանից դեպի Աջափնյակ և Կոմիտասի փողոց տանող գծերը:

Չնայած քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի հունվարին ակնկալում էր նույն տարում սկսել և չորս տարում ավարտել «Աջափնյակ» կայարանի շինարարությունը, ներկայում որպես սկիզբ նշվում է 2026 թվականը։

Հայկ Հովհաննիսյան,

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031