Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն ժամանելով Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին՝ Փարիզի աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Այս մասին արտգործնախարար Բարրոն հայտարարել է լրագրողների հետ զրույցում, տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի X-ի միկրոբլոգից:
«Եվրամիությանը կոչ եմ անում զարգացնել հարաբերությունները այս երկրի հետ, որին Ֆրանսիան շատ հավատարիմ է, որպեսզի ևս մեկ անգամ կարողանանք նրան տրամադրել այն ամբողջ աջակցությունը, որը նա իրավունք ունի ակնկալել»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
🔴 #CAE #FAC I Déclaration de @jnbarrot à son arrivée au Conseil Affaires étrangères.@francediplo pic.twitter.com/4nnVlFG89p
— La France dans l’UE 🇫🇷🇪🇺 (@RPFranceUE) December 16, 2024