Region monitor. Համացանցի թուրքական տիրույթում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրզրումում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ երգում է հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» (թուրքական մեկնությամբ` «Սարը գելին») երգը։ Տեսանյութում Թուրքիայի նախագահը ձայնակցում է թուրք հայտնի երգիչ Ֆերհաթ Գյոչերին։
Ուշագրավ է, որ Էրդողանը այս երգը կատարում է պատմական հայկական Էրզրումում, որտեղ և գտնվում է հայկական Սանասարյան վարժարանի շքեղ կառույցը:
Նշենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը մերժում են «Սարի աղջիկ» երգի հայկական ծագումը` ընդգծելով, որ այն ադրբեջանա-թուրքական ծագում ունի: Թուրքերի մի մասը երգը համարում է հայկական, մյուս մասը՝ թուրքական։
Հիշեցնենք, որ հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» (թուրքերեն՝ “Sarı gelin”, ադրբեջաներեն՝ “Sarı gəlin” («Շեկ նորահարս», «Շեկլիկ աղջիկ») երգի ազգային պատկանելության շուրջ երկարատև և բուռն վեճեր են եղել ադրբեջանցիների ու թուրքերի հետ, որոնք ժողովրդական հանրահայտ այս ստեղծագործությունը իրենցն են համարում, թեև նրա հայկականության մասին բարձրաձայնել են անգամ թուրք հայտնի արվեստի գործիչներ:
Կարդացեք նաև
Երգի հայկական տարբերակը
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: