Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերացիան են իրականացրել՝ Արագածոտնի մարզում:
Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:
Աշտարակի ոստիկանները՝ բաժնի պետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնում են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ այդ հատվածը, ու հայտնաբերում են կասկածելի «Mercedes»-ը, ինչի հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին:
Տեղում անձնական զննությամբ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Կարդացեք նաև
Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց, Գ. Շամշյանի՝ տեղեկություններով՝ «մարիուխուանա» տեսակի:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է՝ որպես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհրդական:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: