Լրահոս
Օրվա լրահոսը

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգվել է Երևանի N3 ՏՄԱԿ-ը

Դեկտեմբեր 16,2024 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգված Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնը նոր շունչ է ստացել։ 1956 թ-ին շահագործման հանձված շենքը մինչ այժմ լայնածավալ վերանորոգման չէր ենթարկվել։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ՊՈԱԿ-ի ամբողջական վերանորոգման համար 45 միլիոն դրամ է տրամադրել։ Կենտրոնի հիմնական գործառույթն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում շենքում կատարվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, տեղադրվել են եվրոպական արտադրության ջերմամեկուսիչ դռներ ու պատուհաններ, կենտրոնի դահլիճը համալրվել է ամբողջական գույքով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը որակյալ կրթությունը զարգացման առաջնահերթ նախապայմանն է համարում։

«Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում կրթության զարգացմանը, ամրապնդմանը և ուրախ է աջակցել կենտրոնի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Կարծում եմ, որ միջավայրն իրոք մեծ ազդեցություն ունի կրթության որակի վրա, հուսով ենք, որ սաները և մանկավարժները սիրով կայցելեն և հաճելի միջավայրում կկազմակերպեն ուսումնական գործընթացը», – նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը:

Մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանի խոսքով՝ կենտրոնն ուսումնաօժանդակ դեր է տանում.

«Կենտրոնում ոչ թե սովորում են, այլ աջակցություն են ստանում այն երեխաները, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, երեխաներ, որոնց հետ աշխատում են, անհատական պարապմունքներ են անցկացնում հատուկ մանկավարժները, լոգոպեդները, սոցիալական մանկավարժները նաև հոգեբանները։ Եվ այդ պարապմունքների արդյունքում մենք կարողանում ենք երեխաների մոտ առկա որոշակի դժվարությունները կրթության մեջ շտկել, կանոնակարգել։ Իհարկե, չափազանց ուրախալի է, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը՝ հանձին Վահագն Բադալյանի, հանձ առավ այս կարևոր առաքելությունը՝ հիմնանորոգում կազմակերպելու և այստեղ աջակցություն ստացող երեխաների համար բարեկարգ միջավայր ապահովելու գործառույթը։ Նմանատիպ բարեգործական միջոցառումներն ի շահ և ի նպաստ երեխաների են։ Իհարկե, շատ կարևոր է նաև բարեկարգ աշխատանքային պայմաններ մեր 90-ից ավելի աշխատակիցների համար», – նշել է Գոռ Մսրիկյանը:

Կենտրոնի վերաբացման արարողությանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառման ընթացքում կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանը շնորհակալագիր է հանձնել Վահագն Բադալյանին՝ բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու և կարևորագույն նշանակություն ունեցող հիմնանորոգման խնդրի լուծումը հանձն առնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031