«Ազատություն». «Եվրամիությունն աջակցում է վրաց ժողովրդին՝ Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարում», – հայտարարել է Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիո Կոստան՝ Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Զուրաբիշվիլին X-ում գրել է, որ Կոստայի հետ խոսել է Վրաստանի վերջին իրադարձությունների մասին։
«Ես շեշտեցի, որ ճգնաժամից դուրս գալու միակ խաղաղ ճանապարհը քաղաքական է՝ նոր ընտրությունները։ Նրանք ինձ վստահեցրին, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել վրաց ժողովրդին և նրա եվրոպական ապագային», – գրել է Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի նախագահն X-ում կիսվել է Զուրաբիշվիլիի գրառումով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: