Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է լուծենք ծայրահեղ ծանր գծերի հարցերը, դիսպետչերանոցները վերացնենք. Տիգրան Ավինյան

Դեկտեմբեր 16,2024 11:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մարդկանց կողմից բարձրաձայնվող հիմնական խնդիրը մնում է ավտոբուսների հաճախականությունը: Կան գծեր, որտեղ պարբերաբար գերծանրաբեռնվածություն ունենք, եւ մեր առաջնային խնդիրն է լուծել գերծանրաբեռնվածության հարցը»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ունենք թաղամասեր, որտեղ վատացել է իրավիճակը, մասնավորապես Նորագավիթում: Կարծում եմ, որ մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ նախ սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը: Ճիշտ է, մենք ունենք ծրագիր՝ 171 նոր ավտոբուսների հետ կապված, ունենք փոխարինման խնդիր, մասնավոր 118 ավտոբուսները գրեթե շարքից դուրս են եկել… Կան թաղամասեր, որտեղ խնդիրը սուր է կանգնած, եւ այդ թաղամասերի խնդիրը լուծելու համար մի փոքր ավելի ջանք պետք գործադրենք»,-հավելեց նա:

Ի թիվս այլնի, Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաեւ դիսպետչերական կենտրոններին եւ վերահսկողությանը. «Ավանդութային, հին դիսպետչերական կետերը պետք է վերանան, որովհետեւ դրանք այլեւս չեն ծառայում իրենց նպատակին: Եթե մեր ավտոբուսների վրա դրված է GPS համակարգ, իսկ դա դրված է, ուրեմն պետք է այդ համակարգի վրա հենվել, եւ պետք է ընդամենը մեկ սենյակում՝ մեկ կենտրոնում հավաքված լինի ամբողջական տեղեկատվությունը, ու այդ կենտրոնում հավաքագրվի, վերահսկողությունն էլ իրականացվի այդ կենտրոնից»:

Մանրամասն տեսանյութում՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031