Քաղաքագետ, պատմաբան Անդրանիկ Միհրանյանը, որին կիրակի ուշ երեկոյան թույլ չէին տվել հատել ՀՀ սահմանը, վերադարձել է Մոսկվա, տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքից։
Միհրանյանը Երևան էր ժամանել Արա Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, Հայաստան են ժամանել հասարակական գործիչներ ու ձեռներեցներ, մասնավորապես, «Եվրոկլիմատ» ընկերության սեփականատերը՝ նպատակ ունենալով ստեղծել ռուս-հայկական ինժեներական ընկերություն։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բոլորին, բացի Միհրանյանից, թույլ են տվել անձնագրային հսկողություն անցնել ու մտնել Հայաստան։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ «ծնողների շիրիմներին այցելելու» նպատակով Հայաստան ժամանած Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանում ասել էին, որ իր մուտքը ՀՀ արգելված է: