Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Արթիկ քաղաքի մասնաճյուղը

Դեկտեմբեր 16,2024 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Երկաթուղայինների փողոց 2/2 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Ժամանակակից ոճով և տեխնոլոգիաներով կահավորված Բանկը պատրաստ է նոր ներուժով բանկային ընդլայնված ծառայություններ մատուցել հաճախորդներին։

Ֆասթ բանկի «Արթիկ» մասնաճյուղի կառավարիչ Հովսեփ Ալեքսանյանն ասել է․ «Արթիկ քաղաքում մեր բանկի ծառայությունները մշտապես պահանջված են թե´ իրավաբանական, թե´ ֆիզիկական անձանց կողմից: Ուրախ ենք մեր հաճախորդներին սպասարկելու ժամանակակից ոճով կահավորված, լուսավոր ու գեղեցիկ այս սրահում: 24/7 ժամանակացույցով բանկային ծառայությունները մատուցելու ենք հյուրընկալ ու հարմարավետ միջավայրում»:

Թեպետ թվային բանկինգը սրընթաց զարգանում է և ֆինանսական գործարքների գերակշռող մասն իրականացվում է առցանց եղանակով, Ֆասթ բանկի հաճախորդների կողմից շարունակվում է պահանջարկ վայելել իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղերում։ Նշենք, որ այս տարի Շիրակի մարզում Ֆասթ բանկն ընդլայնել է իր մասնաճյուղային ցանցը՝ Գյումրիում բացելով Բանկի «Անի» մասնաճյուղը:

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031