Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության տղամարդկանց հավաքականը ուժեղագույններից մեկն է աշխարհում ու, Դեւիսի գավաթ վերադառնալով, կարող է շատ բան ակնկալել:
«Երբ մենք վերադառնանք, կարծում եմ, շատ բանի հույս կարող ենք ունենալ: Տեսնում ենք, որ Իտալիայի հավաքականը շատ ուժեղ է, նաեւ Իսպանիայի հավաքականն է ուժեղ: Սակայն մեր թիմն էլ ամենաուժեղներից է այս պահին: Գլխավորը, որ մեզ թույլատրեն մասնակցել»,-հայտարարել է Խաչանովը ТАСС-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ