«Այլեւս չպիտի մտածենք հնարավորի եւ անհնարի մասին, այլ՝ անհրաժեշտության, եւ այսօրվա նպատակն էլ հենց դա է, որ նաեւ պայքարի մեջ եղած համակիրներին տեսնել, հասկանալ՝ ով ինչ կարգավիճակում է, որովհետեւ շատերին կալանավորել են, ձերբակալել են, հալածել են, գումարների վրա կալանքներ են դրել: Ահռելի մեքենա է գործում, մերոնց պետք է եւ տեսնել, քաջալերել, եւ իրենք պետք է իմանան, որ լքված չեն, եւ միեւնույն ժամանակ իմանան, որ մենք այս գծից դուրս եկողը չենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ի թիվս այլնի՝ սրբազանն անդրադարձավ շարժման հանդեպ վստահության աստիճանին, ապա նշեց. «Թե կազմակերպված խմբերի, թե մարդկանց հետ կապված, որոնք հանձնառություններ են հանձնել, մեծ ծավալի աշխատանք կա: Մենք պետք է ուղղակիորեն մատների արանքով չնայենք այլեւս եւ երբեք, պետք է վստահությունը մինչեւ վերջ հասցնենք, եւ մարդիկ պետք է վստահ լինեն, եւ մենք»:
Լրագրողի հարցին՝ ինչքա՞ն կարող է այս ամենը ձգվել, ժամկետներ կարո՞ղ է նշել, Սրբազանն այսպես արձագանքեց. «Կարող է լինել մեկ օր, կարող է լինել մեկ շաբաթ, կարող է լինել 10 կամ 20 օր… Մենք մեկ-երկու անգամ որոշակի բացթողումների պատճառով չենք կարողացել վերջնարդյունքը արձանագրել: Հիմա մեզ համար ավելի լավ է, որոշակի ժամանակի մեջ կարողանալ տեղավորվել, մեր հարցերը լուծել: Ես ասել եմ՝ այն օրը, երբ դուրս գանք հրապարակ, դա լինելու է շարունակական եւ վերջնական»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ