Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ականավոր բժիշկ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ` բարձր գնահատելով նրա զգալի ավանդը Հայաստանում բժշկագիտության զարգացման ասպարեզում
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ականավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեծ հեղինակություն վայելող բժիշկ-գիտնականի մարդկային և մասնագիտական որակները, նրա զգալի ավանդը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես՝ ուռուցքաբանության զարգացման ասպարեզում, ոլորտը երիտասարդ բժիշկ-մասնագետներով համալրելու և բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու գործում:
Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Հայրապետ Գալստյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: