Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ դարձիր դիզայներ» գիրքն ունի մոտիվացիոն շեշտադրումներ, բայց ոչ դասական իմաստով

Դեկտեմբեր 14,2024 23:45

Հրատարակվել է Արթաուըրի «Մի՛ դարձիր դիզայներ» գիրքը, որի նպատակն է ներկայացնել դիզայների իրական առօրյան, մարտահրավերները և պատասխանատվությունը, որ այս մասնագիտությունը ենթադրում է: «Սա ոչ թե հիասթափեցնելու, այլ ճիշտ պատկերացում ձևավորելու համար է»,-ասում է հեղինակը։

Բայց մինչև գրքին անցնելը հետաքրքրվեցինք գրական կեղծանվան կազմությանը՝ ինչո՞ւ Arthour (Արթաուըր)։ Մեր զրուցակիցը նշեց, որ Arthour-ը բառախաղ է, որը միաժամանակ արտահայտում է իր անունը և ենթատեքստ տալիս «արվեստի ժամ» (Art+hour). գաղափարին:

«Այն նաև ունի անձնական պատմություն. այս կեղծանվան շնորհիվ իմ աշխատանքները երբեմն ավելի շատ ուշադրություն են ստացել, քան անունս իրականում կստանար (ծիծաղում է,-հեղ.)»,-նշում է Արթաուըրը։

Անդրադառնալով «Մի՛ դարձիր դիզայներ» գրքին՝ հեղինակը նշեց, որ այն ունի մոտիվացիոն շեշտադրումներ, բայց ոչ դասական իմաստով:

-«Ես խուսափել եմ վարդագույն տեքստերից և միայն «հավատա քո ուժերին» մոտեցումից: Փոխարենը, փորձել եմ ընթերցողին մոտիվացնել՝ ցույց տալով իրական խնդիրները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները»,-նշեց մեր զրուցակիցը։

Զրույցի վերջում Արթաուըրը վստահեցրեց՝ կարդալով գիրքը՝ մարդիկ կհասկանան, որ դիզայնը միայն գեղագիտական գեղեցկություն ստեղծելը չէ, այլ բարդ մտածողություն, վերլուծություն և հաճախ՝ լարված աշխատանք է։

Վ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031