Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանսի-Նաիրիտը» 15 տարի է՝ Չինաստանում կաուչուկ է արտադրում, իսկ Հայաստանը դրանից դեռևս որևէ օգուտ չի ստացել․ «Հետք»

Դեկտեմբեր 14,2024 23:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2010 թվականից Չինաստանի Շանսի նահանգում շահագործված «Շանսի-Նաիրիտի» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը Հայաստանին որևէ շահույթ կամ դիվիդենտ չի ապահովել։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունից մինչ օրս չի ստացել շահույթ կամ դիվիդենտներ»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հարությունյանը։

Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև 2003թ․ դեկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրով հիմնադրվեց «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը, որը պետք է արտադրեր քլորոպրենային կաուչուկ։ Ձեռնարկությունը մասնավորապես ստեղծվել է պետական երկու ընկերութան՝ «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի (ՀՀ) միջև։ Հայաստանի Հանրապետությունը «Շանսի-Նաիրիտ»-ի 40 տոկոս բաժնետերն է։ Համատեղ ձեռնարկության արտադրական հզորությունը 30 հազար տոննա է։

Այն պետք է վերցներ հայաստանյան «Նաիրիտ գործարան»-ի փորձը և դրա հիման վրա նմանատիպ արտադրանք տար։ Այդպես էլ եղավ։ «Շանսի-Նաիրիտ»-ը սկսեց շահագործվել այն նույն տարում, երբ Հայաստանում փակվեց քլորոպրենային կաուչուկ արտադրող «Նաիրտ գործարանը»։

2010 թվականի գործարանի բացմանը մասնակցել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայ պաշտոնյաների թողտվությամբ օֆշորային ընկերությունների միջոցով վարկեր վերցրին, գործարանը տարան սնանկացման և ողջ բեռը դրեցին ՀՀ կառավարության ուսերին։ Այդ մասին «Հետքը» հետաքննական հոդվածաշար ունի, որտեղ մանրամասն նկարագրել ենք թե փողերի լվացման սխեման, թե գործող անձանց։

Եվ ահա, 15 տարի է՝ սինթետիկ կաուչուկների «Շանսիի» խմբային բաժնետիրական ընկերությունը Չինաստանի Դաթուն քաղաքում նաև քլորոպրենային կաուչուկ է արտադրում, իսկ Հայաստանը դրանից դեռևս որևէ օգուտ չի ստացել։ Ավելին, կորցրել է իր տեղական հսկային և շուկան հանձնել չինացիներին:

Քրիստինե ԱՂԱԼԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031