Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարան նախկինում հետաքրքրություն է հայտնել սիրիական տարածքների նկատմամբ, իսկ այժմ բոլոր խաղաքարտերը Էրդողանի ձեռքում են. «Թուրքիան այսօր». ՇՏԿՎԱԾ

Դեկտեմբեր 14,2024 15:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՇՏԿՈՒՄ. Ըստ «Սիվիլնեթի» փաստերի ստուգման՝ Թուրքիայի նախագահի ելույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա չի հայտարարել Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու մասին։

Կուսակցական հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել է Սիրիայի հեղաշրջմանը Թուրքիայի աջակցության մասին և քննադատել ընդդիմությանը պատմությունից անտեղյակ լինելու համար՝ հիշեցնելով Առաջին համաշխարհային պատերազմի սահմանների վերաձևումը։

«Օրինակ՝ իրենք իրենց այս հարցը երբեք չեն տալիս. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ մեր տարածաշրջանում սահմանները նորից էին գծվում, եթե պայմանները այլ կերպ ընթանային, տեսնես ի՞նչ կլիներ։ Շատ հավանական է, որ Հալեպը, Իդլիբը, Համան, Դամասկոսը, Ռաքքան (Սիրիայի քաղաքներ- խմբ.), ինչպես Այնթապը, Հաթայը և Ուրֆան, մեր նահանգները կլինեին։ Այն, որ այս քաղաքները մեր սահմաններից դուրս մնացին, չի նշանակում, որ մենք պետք է ամբողջությամբ խզենք կապը այնտեղ ապրող մեր մարդկանց հետ»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը հաղորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարվածում է, քանի դեռ երկաթը տաք է։ Սաքարիայում իշխող կուսակցության անդամների առջև ելույթի ժամանակ նա հայտարարեց Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու և նախկին Օսմանյան կայսրության տարածքները, ներառյալ սիրիական հողերը, ներգրավելու Թուրքիայի մեջ։

Էրդողանն ասաց, որ «Հալեպը, Իդլիբը, Դամասկոսը և Ռաքքան կդառնան նրանց նահանգները, ինչպիսիք են Այնթափը, Հաթայը և Ուրֆան»։ Անկարան նախկինում հետաքրքրություն է հայտնել սիրիական տարածքների նկատմամբ, իսկ այժմ, երբ Դամասկոսում են գտնվում թուրքամետ խմբերը, բոլոր խաղաքարտերը գտնվում են Էրդողանի ձեռքում։

Հայտնի է դարձել նաև, որ վաղը 12 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի դեսպանատունը կվերսկսի աշխատանքը երկրում։ Ուստի հնարավոր է, որ Անկարան սկսի փորձեր՝ զինյալների կողմից գրավված տարածքներում Սիրիան Թուրքիայի կազմում ընդգրկելու վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու նպատակով։

Այս սցենարի իրական հնարավորությունը, սակայն, դեռ կասկածելի է թվում, քանի որ Սիրիայի հետ միասին թուրքերը կստանան հակասությունների, սոցիալ-տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական և այլ խնդիրներով հսկայական տարածք, որի ներգրավումը պարզապես կարող է քանդել Թուրքիան։

Սակայն ոչինչ չի խանգարում Էրդողանին նման ամպագոռգոռ հայտարարություններ անել զուտ իմիջային նկատառումներից ելնելով` ասել է թե իրեն դնել այնպիսի առաջնորդի տեղը, որը իրականում չի հանդիսանում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031