Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են կրթվելու լույսի ներքո մարդկանց կաշառել. Բագրատ սրբազան

Դեկտեմբեր 14,2024 14:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս ամբողջ ժամանակահատվածում, երբ ապրում ենք մեր քայքայված իրականության մեջ, որը պետք  է շեշտեմ, որ մենք կոչել ենք անպատիվ ժամանակներ, ամենամեծ գայթակղությունը եղել է այն, որ այս չարիքի իշխանությունը փորձել է անընդհատ մարդկանց մեղսակից դարձնել իր չարիքի գործերին, անօրինության գործերին»,- այսօր ամենշաբաթյա իր պատգամում ընդգծեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:

Նրա խոսքով, այսօր ամեն օր տեսնում ենք ստի ու պատրանքների հսկայածավալ քարոզչություն. «Տեսնում ենք՝ ինչպես մարդիկ փորձում են կրթվելու լույսի ներքո մարդկանց մտքերը գերեւարել, կալանել ու միաժամանակ մարդկանց կաշառել ՝ փորձելով սահմանափակումներ դնել մարդկանց մտածումների, ըմբռնումների մեջ: Այսինքն՝ ենթարկեցնել իրենց, դարձնել իրենց գերին: Ու զանազան անունների ներքո, մեկը խոսում է  գնդակահարության պատի մասին, մյուսը՝ կրթվելու նորաձեւության, էդ նույն մեկը խոսում է կառավարական ամառանոցներում լույս, գազ չլինելու, խեղճ ու կրակ լինելու մասին: Այս չարիքը որեւէ կերպով պետական խորը, հայրենիքի վերականգնման, զարգացման ծրագիր, պատկեր չունի: Տեսնում ենք հալածանքներ արդեն սեփական թիմակիցների նկատմամբ»:

Նա, հղում տալով Աստվածաշնչին, ընդգծեց, որ չարի ժառանգությունը կործանարար է. «Չարը ժառանգություն չի ունենալու: Չարն ինքն իրեն է ի վերջո սպանելու ու այդ կործանումն այնպես  է լինելու, որ ոչ մի հետագիծ էլ չի ունենալու» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031