Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թրքացումը. Արմեն Ռուստամյան

Դեկտեմբեր 14,2024 14:00

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները սպառնալի՞ք են, թե՞ հնարավորություն, կախված է, թե որքանով ենք կարողանում բացառել հայոց պետականության եւ հայ ժողովրդի շահերը, լինելիությունն ու առաջընթացը վտանգող զիջումներն ու պաշտպանել մեր իրավունքները: Եթե դա կատարում ենք, դա իսկապես  հնարավորություն է, եթե ոչ` լրջագույն սպառնալիք»,- այսօր  «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան ոչ այնքան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան այդ գործընթացն իր ու Ադրբեջանի պահանջները բավարարելու համար օգտագործելու առումով. «Թուրքիան եւ Ադրբեջանը ՀՀ նկատմամբ վարում են ուժի կիրառման սպառնալիքի վրա կառուցված քաղաքականություն: Շուշիի հռչակագրով ամրագրված հակահայկական նպատակներին ու պանթուրանական ծրագրերին համահունչ»:

Նա նկատեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն հասցրել է հայաթափել Արցախը, պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թրքացումը. «Թրքացումը ինչ-որ գեղարվեստական արտահայտություն չէ, այլ կոնկրետ նշանակում է Թուրքիայից Հայաստանի  քաղաքական, տնտեսական, անվտանգային ու բազմաբնույթ կախվածության վիճակ: Սա այն է, երբ Հայաստանը կենսական զիջումների արդյունքում վերածվում է իրավական առումով առերեւույթ գոյություն ունեցող, սակայն փաստացի Թուրքիայից լիովին կախյալ կցորդ միավորի, շատ բանով նման Աջարիային»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031