Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը

Դեկտեմբեր 14,2024 12:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։

Քննարկման առարկա է դարձվել «Առողջապահական ծառայությունների բարելավումը Հայաստանի զինծառայողների համար» թեման։ Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը։

Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր ամենօրյա ուշադրության ներքո են:

«Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին` մենք չենք հետապնդում պետական մարմիններին թիրախավորելու նպատակ: Հակառակը՝ փորձում ենք համագործակցության ձևաչափով, համատեղ ջանքերով ապահովել զինծառայողների իրավունքների պաշտպանությունը», – ասել է Պաշտպանը:

Հատուկ ընդգծվել է, որ զինծառայողների վերաբերյալ ՄԻՊ հաստատությունում ստացված բողոքների զգալի մասը վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկմանը, պատշաճ բժշկական օգնության տրամադրմանը և սպասարկմանը:

«Զինծառայողները վերոնշյալ խնդիրների մասին ինձ տեղեկացնում են նաև զինվորական հաստատություններ այցերի և նրանց հետ առանձնազրույցների ընթացքում»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Ամփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է Պաշտպանության նախարարության և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ ջանքերի համատեղմամբ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն էլ իր խոսքում անդրադարձել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված զորակոչիկների և զինծառայողների պատշաճ բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների հետ կապված հարցերին, ոլորտում առկա խնդիրների լուծման մեխանիզմներին։

Հատուկ նշել է, որ զինված ուժերում ցանկացած նոր գաղափար իրագործելու ճանապարհին հիմքում պետք է ունենալ մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը։ Աշխատաժողովին մասնակցել են տարբեր պետական իրավասու գերատեսչությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031