Հատորներ կարելի է գրել այն թեմայով, թե ինչ խոստումներ են տվել քպական իշխանությունները, ապա ձախողել կամ ուղղակի «գրել սառույցին»։ Ավելին, շատ դեպքերում նրանք ուղղակի իրենց հայտարարածի հակառակն են կատարել։
Այս պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել կառուցողական քննարկումների ու երկխոսության մասին, երբ թեմաների բովանդակային հատվածը մի կողմ է նետվում, իսկ դրա փոխարեն առաջին պլան են մղվում հայհոյանքներն ու լուտանքները։ Ու այդպես ժամանակի ընթացքում մեր հանրության ներսում ատելության դոզան ավելանում ու ավելանում էր, ինչն էլ իր հերթին պետք է պարպվեր։ Բայց մի պահ եկավ, որ իշխանությունների սերմանած ատելությունն իր սուր ծայրով հենց իրենց դեմ թեքվեց։ Այդպես շատերը, ովքեր իշխանության համար ուրիշներին էին հայհոյում ու անիծում, հիմա նրանց են հայհոյում։ Իսկ թե ինչու, շատ ծավալվելու կարիք չկա, դա բոլորին է հայտնի:
Հիմա Փաշինյանը նեղվում է այդ ամենից: Դեռ հարցի մի կողմն է, որ նա էլ հիանալի գիտի պատճառները: Մյուս կողմից՝ չէ՞ որ հենց ինքն է այսպիսի իրավիճակի ճարտարապետը։ Ավելին, այս ճղճիմ մթնոլորտն ու ոչ կառուցողական գործելակերպն այնքան է արմատավորվել, որ իշխանական թիմի ներսում են միմյանց կոկորդ կրծում։
Ուշադրություն դարձրեք՝ ինչպես են մեկը մյուսի մասին արտահայտվում և ինչ բառապաշարով։ Ու նրանց համար կարմիր գծեր չկան, քանի որ հատում են անձնականի ու գործնականի սահմանները։ Այսպիսի իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող ուժը ոչ թե կենտրոնանում է միավորելու վրա՝ թեկուզ գաղափարական հիմքերի վրա, այլ բաժանելու։ Չնայած նրանց բոլորին միայն մեկ իրողություն է միավորում՝ ատելությունը։ Հա, ներողություն, մեկ էլ աթոռը…
Կարդացեք նաև
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում