Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը ճիշտ է՝ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ գնաճի ցածր ցուցանիշով, սակայն ճիշտ չէ 200 երկրների մասով պնդումը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Դեկտեմբեր 14,2024 09:30

«Հայաստանի Հանրապետությունից ավելի ցածր գնաճով ընդամենը մեկ երկիր կա՝ Կոստա Ռիկան: Մենք նախավերջինն ենք 200 երկրների մեջ»,- դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նշված տեղեկատվությունն ու պարզել, որ նախարարի կողմից հնչեցված հայտարարության հիմքում, ըստ ամենայնի, Արժույթի Միջազգային հիմնադրամի կանխատեսումներն են:

Հիմնադրամի կանխատեսումները քարտեզագրված են և ներկայացնում են գնաճի տարեկան ցուցանիշները՝ թվով 236 երկրների մասով:

Ըստ այդ կանխատեսումների, Հայաստանը տարին կամփոփի 0.2 տոկոս գնաճով: Կոստա Ռիկայի դեպքում հիմնադրամը ոչ թե գնաճ, այլ գնանկում է կանխատեսել. այն կկազմի -0.3 տոկոս:

Ի դեպ, Կոստա Ռիկան միակ երկիրն է ցանկում, որն այս տարին կամփոփի գնանկմամբ: Ինչ վերաբերում է Հայաստանի գնաճի ցուցանիշին, ապա նախարարի պնդումը մասամբ ճիշտ է, մասամբ՝ ոչ:

Եվ այսպես, նախարարը ճիշտ է՝ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ գնաճի ցածր ցուցանիշով, սակայն ճիշտ չէ 200 երկրների մասով պնդումը:

Ինչպես նշեցինք, հիմնադրամը ներկայացնում է կանխատեսումներ թվով 236 երկրների համար: Նրանցից 46-ի մասով, սակայն, հիմնադրամի կայքում տվյալներն ուղղակի բացակայում են: Սա նշանակում է, որ ցածր գնաճի կանխատեսումներով Հայաստանը երկրորդն է ոչ թե 200, այլ 191 երկրների ցանկում:

Կոստա Ռիկայից ու Հայաստանից հետո ամենացածր գնաճն ունեն հետևյալ երկրները.

Չինաստան 0.4%
Թայլանդ 0.5%
Բրունեյ Դարուսսալամ 0.5%
Կամբոջա 0.7%
Սեյշելյան կղզիներ 0.8%
Լիտվա 0.9%:

Ինչ վերաբերում է հարևան երկրներին, Վրաստանը, ըստ կանխատեսումների, տարին կամփոփի 1.1, Ադրբեջանը՝ 2.1, Իրանը՝ 31.7, Թուրքիան՝ 60.9 % գնաճով:

Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031