Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցողները տեղյա՞կ են, որ կա երեք համաձայնագիր, որոնց միացել են Թուրքիան և Հայաստանը․ Թաթուլ Մանասերյան. «Ա1+»

Դեկտեմբեր 13,2024 23:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բանակցողը տեղյա՞կ է, որ կա ցամաքային երկրների /landlocked countries// երեք համաձայնագիր, որոնց միացել է Թուրքիան, միացել է նաև Հայաստանը։ Հայաստանը կարող է պահանջել, որ սահմանը բացեն, ոչ թե խնդրել յաթաղանի երկրից։ Եվ դրանով հակակշռել այն ճանապարհը, որն ուզում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։

Տնտեսագետն ասում է, որ ինքն այս տարի մասնակցել է Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային վերաբերող հարցերով յոթ հանդիպումների։ Դրանք եղել են այնպիսի բարձր շրջանակներում, որից հետո, ըստ նրա, արդեն գալիս է որոշում կայացնողների բարձր մակարդակը։ «Քմծիծաղում են, թե իսկ ձեր պաշտոնական դեմքերն ինչո՞ւ այդ մասին չեն խոսում»,- հավելում է նա։

Անդրադառնալով մեր երկրի տնտեսության աճին՝ Թաթուլ Մանասերյանը հիշեցնում է, որ դա եղել է վերաարտահանման շնորհիվ, և հարց է բարձրացնում, թե ինչ է անելու Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմից հետո․ «Պետք չէ պայծառատես լինել տեսնելու համար, որ 2025 թվականը ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման տարի պետք է լինի։ Հետո ի՞նչ պետք է անի Հայաստանը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031