Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի խորհրդարանն արգելեց ցույցերին դիմակ կրելը, պիրոտեխնիկա և լազերային ցուցիչներ կիրառելը

Դեկտեմբեր 13,2024 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Վրաստանի խորհրդարանն օրենքի փոփոխությամբ արգելեց բողոքի ակցիաների ընթացքում դիմակ կրելը, պիրոտեխնիկա և լազերային ցուցիչներ կիրառելը։

Պիրոտեխնիկայի կիրառման համար ֆիզիկական անձանց դեպքում սահմանվել է 1800 դոլարին համարժեք տուգանք, իսկ կազմակերպությունների համար՝ 5400 դոլարի։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը չի ճանաչում նորընտիր խորհրդարանի լեգիտիմությունը, ենթադրվում է, որ չի ստորագրի «Վրացական երազանքի» քվեներով ընդունված օրենքի փոփոխությունը։ Ավելի քան երկու շաբաթ է՝ Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների ժամանակավոր կասեցման կառավարության որոշման։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031