Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ԼՂ-ում 2020-ին տեղի ունեցավ պատերազմ, դա մեծ պայթյուն էր իմ ուղեղում»․ Շեյլա Փայլան

Դեկտեմբեր 13,2024 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ ԼՂ-ում 2020-ին տեղի ունեցավ պատերազմ, դա մեծ պայթյուն էր իմ ուղեղում»,-«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ընթացքում   հայտարարեց ՄԱԿ Մարդու Իրավունքների ավագ խորհրդատու Շեյլա Փայլանը։

Ըստ նրա՝ ցեղասպանությունների և միջազգային հանցագործությունների համար կարևոր է յուրաքանչյուր անհատի դերակատարությունը․ «Միջազգային հանրությունը բավականին վերացական երևույթ է՝ պետությունների մի խումբ։ Իսկ պետությունը ոչինչ է առանց մարդկանց։ Երբ ասում ենք միջազգային հանրություն, մենք դիմում ենք մարդկանց։ Ես եմ միջազգային հանրությունը։ Իսկ ի՞նչ եմ ես անում, ո՞րն է իմ անելիքը՝ որպես միջազգային հանրության մի մասնիկ, որ կարողանամ կանխարգելել ցեղասպանությունները։ Անընդհատ պետք է ցնցենք ու հիշեցնենք այս խնդիրների մասին»։

Շեյլա Փայլանը ցավով նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը սկսում է ճաքեր տալ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031