Դեկտեմբերի 13-ին, ժամը 10:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ազատավան գյուղում բախվել են «VAZ» (վարորդ՝ Պ. Հ., ծնված 1996 թ․) և «KamAZ» վարորդ՝ Ա. Պ., (ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Կ.-ն (ծնված 1989 թ․) մահացել է:
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ. Պ.-ն (ծնված 1995 թ․) և Ռ. Վ.-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն