«Հավատում եմ, որ տարածաշրջանային մեխանիզմները կարող են շատ կարևոր դեր խաղալ այն պարագայում, երբ գործադրվում են վաղ նախազգուշացման միջոցառումներ»,-«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ընթացքում հայտարարեց Իռլանդիայի Մարդու իրավունքների և հավասարության հանձնաժողովի հանձնակատար Էնդրյու Ֆորդը:
Նա ընդգծեց՝ չպետք է մոռանալ խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը և միևնույն ժամանակ բերելով Լեռնային Ղարաբաղում կատարվածի օրինակը, ասաց․ «Դա լավ երևում էր 2020-2023 թվականներին՝ Լեռնային Ղարաբաղում։ Մենք տեսնում էինք, թե ինչպես էին կոչեր հնչում տարբեր խորհրդարանականների կողմից, հնչում էին նաև ահազանգեր, որ տեղի են ունենում պլանավորված գործողություններ, որոնք կարող են հանգեցնել մասսայական տեղահանումների ավելի քան 100 հազար մարդկանց։ Սա հաղթանակ էր, որ տեղի ունեցավ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում, բայց հետագա հետաքննությունը չափազանց անբավարար էր»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ