Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառմանն ուղղված կարիքահենք ու համալիր ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Դեկտեմբեր 13,2024 19:44

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄԸՄՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ազամատ Բայալինովին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով վերջինիս պատրաստակամությունն ու աջակցությունը՝ տարբեր ճգնաժամային իրավիճակների արձագանքման գործընթացում։ Նախարարն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառմանն ուղղված կարիքահենք ու համալիր ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, և այդ համատեքստում անդրադարձել Միասնական սոցիալական ծառայության ու ԿԽԿՄԸՄՖ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքներին։ Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում ևս անդրադարձ է կատարվել ոլորտային մի շարք հարցերի։

Ազամատ Բայալինովը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը՝ համատեղ իրականացված աշխատանքները բնորոշելով ոչ միայն համագործակցություն, այլև գործընկերություն, քանի որ նպատակը եղել է նույնը՝ աջակցել քաղաքացիներին։ Ֆեդերացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավարը դիտարկել է նաև երկարաժամկետ հուշագրի կնքման հնարավորությունը, ինչը թույլ կտա ճգնաժամային իրավիճակների արձագանքման աշխատանքներում ունենալ պատրաստի սցենարներ։

Հանդիպման ավարտին կողմերը դիտարկել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ներդրման գործընթացում համագործակցության հնարավորությունները․ Նարեկ Մկրտչյանը և Ազամատ Բայալինովը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքներ իրականացնել քննարկված թեմաների ուղղությամբ։

 

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031