Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեն կհամագործակցի Հայաստանի և Սփյուռքի ոլորտային փորձագետների հետ

Դեկտեմբեր 13,2024 18:12

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է առցանց հանդիպում Հայաստանի և Սփյուռքի գիտնականներին համախմբող «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) փորձագետների խմբի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետներ։

Փորձագետները ներկայացրել են մի քանի հիմնախնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները, որոնք նաև Քաղաքաշինության կոմիտեի ուշադրության կենտրոնում են։ Նախանշվել են այդ ուղղություններով համատեղ աշխատելու սկզբունքները։

Մասնավորապես` անդրադարձ է եղել վթարային և երկրաշարժադիմացկունության արդի նորմերին չբավարարող բնակարանային ֆոնդի, գործող քաղաքաշինական նորմերի, նախագծերի փորձաքննության և շինարարության տեխնիկական հսկողության վերաբերյալ հարցերին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ փորձագետների՝ միջազգային փորձի վրա հիմնված առաջարկները ճիշտ ժամանակին և օգտակար կլինեն կոմիտեի նախաձեռնած աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեն մշակում է բնակարանային ֆոնդի ռենովացիայի ծրագրի հայեցակարգ, բազմաբնակարան շենքերի կառավարման վերաբերյալ նոր օրենք, և գալիք տարվանից նախատեսվում է տեղայնացնել Եվրոպական միության քաղաքաշինական նորմերը։ Միջազգային փորձի ուսումնասիրմամբ դիտարկվում են նաև փորձաքննության և տեխնիկական հսկողության որակի հետ կապված խնդիրների լուծման մի քանի տարբերակներ։

Փորձագետների խմբի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի համահիմնադիր Արմեն Տեր-Կյուրեղյանը ողջունել է քննարկված հարցերի լուծման գործում ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը և ընդգծել, որ խմբի նպատակն է աջակցել այդ ուղղությամբ ծրագրերի մշակմանը։

Փորձագետների խմբում ներառված են նաև Լոս Անջելեսի տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուներ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներկայացնելու դիտարկվող հարցերի լուծման գործում Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը։

Հանդիպման ժամանակ որոշվել է դիտարկված ուղղություններով ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր, սահմանել աշխատանքների կազմակերպման ժամանակացույց։

 Քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031