ՄԱՍ 2
«Արցախ ԹիՎի». Հայկ Սողոմոնյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: 2023 թվականին նա աշխատում էր Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում՝ որպես բաժնի պետ: Արցախի շրջափակման ընթացքում (12.12.2022թ.-19.09.2023թ.) սննդի բաշխման համակարգողներից էր: Արցախահայության բռնի տեղահանության օրերին Հայկին հաջողվել է 2 անգամ վերադառնալ Ստեփանակերտ:
Նա տարհանել է Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներին՝ միայնակ տարեցների ու հաշմանդամություն ունեցողների: Թողարկման երկրորդ դրվագում կլսեք նաև Հայկի վկայությունները վառելիքի պահեստի պայթյունի վայրից:
Ամբողջական տարբերակը՝