«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ընթացքում Կիլվինինգի լորդ ՄքԻննես, Լորդերի պալատի անդամ Մարկ ՄքԻննեսն ասաց, որ ունի անձնական հետաքրքրություն՝ հետազոտելու Հայոց ցեղասպանությունը։
Նա հիշեցրեց՝ երբ ԼՂ-ն շրջափակման մեջ էր, ահազանգել էին, որ այդ իրավիճակը կարող է հանգեցնել զանգվածային տեղահանումների։ Սակայն նաև ընդունեց, որ բավարար կանխարգելիչ քայլեր չեն արվել դրանից խուսափելու համար։ Նրա համոզմամբ՝ միայն միասնականությունը քիչ է․ «Միասնականությունը նվազագույնն է, որն անհրաժեշտ է։ Կանխարգելման համար գործողություններ են անհրաժեշտ։ Վաղ կանխարգելման համար կարևոր է հատուկ բանագնացների ինստիտուտը, որոնք կարող են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին զեկուցել իրավիճակը»։
Լորդերի պալատի անդամի համոզմամբ՝ պետք է այս հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները, փաստերը դարձնել նաև լայն հասարակությանը հասանելի, ինչը կարող է հանգեցնել քաղաքական փոփոխությունների։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ