Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ. Սամվել Ֆարմանյան

Դեկտեմբեր 13,2024 17:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ:

Նիկոլը «գտել» է իր ստեղծած աղետալի իրականությունից փախուստի միակ ձևը. քարոզչությամբ ստեղծել է զուգահեռ իրականություն ու այդ իրականության գնալով նվազող «բնակիչների» հետ ջան ասել ջան լսելով ապրում է այնտեղ:

Զուգահեռ իրականության մեջ ինքն ու կինը դեռ ժողովրդին հետաքրքիր են, ժողովուրդը դեռ խաբվում է իր լեզվանիությանը, տոլմային, խոզի բդին կամ տոնածառի լույսերին: Այդ իրականության մեջ պատերազմը խաղաղություն է, պարտությունը հաղթանակ է, բարեկամը թշնամի է, քաղաքական հետապնդումն արդարադատություն է, աղքատությունը բարեկեցություն է, բռնությունը սեր է, ընտանիքապետությունը՝ ժողովրդավարության բարձրագույն աստիճանն է, արևելյան շուստրիությունը փայլուն դիվանագիտություն է, իր «սոցիալ-հոգեբանության տեսությունը» ստվերում է Արիստոտելին, Կանտին, Լեբոնին ու Գումիլյովին միասին վերցրած, 250 նախապես ճշգրտված հասցեներում ապրող մարդիկ իրենք են որոշում ով լինի Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը և այլն:

Նիկոլը երևի չի էլ հասկանում, որ ինքն անգամ զուգահեռ իրականություն չի ստեղծել: Այլ մի անորակ, տարասեռ ու անկարգ անասնաֆերմա, որտեղ պատանդի դերում գտնվող ու «ուսապարկ»-ի անձնագիր ստացած ՔՊ-ականներն ուղղակի իրենց բաժին հասած կենդանիների դերն են կատարում՝ ամեն ինչ շատ լավ հասկանալով ու կուտակելով մեծ ատելություն հենց իր հանդեպ:

Երբ իրականությունն անխուսափելիորեն խաչվի իր ստեղծած այս զուգահեռ իրականությանը, կգտնվի՞ ուժ, որն ի զորու լինի պաշտպանել Նիկոլին իր իսկ ստեղծած անասնաֆերմայի ազատություն ստացած բնակիչների կուտակված ատելությունից: Վստահ չեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031