«Լեմկինն ասում էր՝ խմբի ոչնչացումը փոխում է այդ հասարակությունն ամբողջությամբ։ Այս դեպքում պետք է մտածենք այդ խմբերի մասին՝ որպես ամբողջություն և արդարադատությունը դիտարկենք որպես մոդել պատժելու համար»,-«Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Վորսեսթերի պետական համալսարանի գիտական գծով փոխնախագահ և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Հենրի Թերիոն։
Նա կարևորեց ցեղասպանություն վերապրածների հետ վերականգնողական աշխատանքների իրականացումը․ «Կարևոր է նաև վերականգնման համար պայմանների ստեղծումը, ապահովել հանցագործներին պատժելու մեխանիզմները։ Օրինակ՝ եթե Թուրքիան հատուցեր Հայոց ցեղասպանություն իրականացնելու համար, ապա, երբ Ադրբեջանը 2020-ին պատերազմ սանձազերծեց ՀՀ-ի դեմ, թուրքական զենքերը չէին կարող օգտագործվել Ադրբեջանի կողմից»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ